Ինչպես հայտնում է Telefoot-ը, Նեյմարի նկատմամբ վերաբերմունքը Փարիզում կտրուկ փոխվել է։
ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ մեկ մրցաշրջանում 50 միլիոն եվրո աշխատավարձը չի համապատասխանում Նեյմարի ներդրմանը ակումբի հաջողություններում։
Խնդիրն այն է, որ այժմ Նեյմարին նմանատիպ պայմանագիր տրամադրելու պատրաստ ակումբներ չկան։ Միաժամանակ, բրազիլացու հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
Կարևոր գործոն է Կիլիան Մբապեի որոշումը. եթե ֆրանսիացին, այնուամենայնիվ, հեռանա ակումբից, ապա Նեյմարին կարող են երկրորդ հնարավորությունը տալ։ Հակառակ դեպքում, եթե Մբապեն որոշի մնալ ՊՍԺ-ում, ակումբը կփորձի ազատվել բրազիլացի ֆուտբոլիստից։
























































