ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան դեռ պարզ չէ։ ՊՍԺ-ն առաջարկ է արել ֆուտբոլիստին, բայց նա նախընտրում է «Յուվենտուս» վերադառնալու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն Պոգբային ավելի քիչ աշխատավարձ է առաջարկել, քան նրան առաջարկում է ՄՅՈՒ-ն պայմանագրի երկարաձգման դեպքում։ Պոգբայի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։ Նա կցանկանար վերադառնալ Թուրին, բայց դրա համար պետք է գնա աշխատավարձի կրկնակի նվազեցման։
Հիշեցնենք՝ Պոգբան թուրինյան ակումբում հանդես է եկել 2012-2016 թվականներին։
























































