«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին նշել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնց շուրջ «կարմիր սատանաների» հաջորդ մարզիչը պետք է կառուցի խաղը.
«Ես կարծում եմ՝ Ջեյդոն Սանչոն հաջորդ տարի ավելի կլավացնի իր խաղը, Մարկուս Ռեշֆորդը ևս ավելի լավ կխաղա: Նրանք երիտասարդ լավ խաղացողներ ունեն: Կարծում եմ՝ Ջեսի Լինգարդը պետք է նրանց կազմից խաղա, քանի որ մեծ էներգիա և որակ է հաղորդում թիմին: Սքոթ Մակտոմինայը ևս լավն է:
Այնպես որ, նրանք իսկապես լավ երիտասարդներ ունեն, դուք պարզապես պետք է վստահություն ձեռք բերեք և ստիպեք նրանց հավատալ, որ իրենք լավն են ու լավ մակարդակում են խաղում: Եվ հետո, ակնհայտ է՝ ով էլ լինի նոր մարզիչը, ես վստահ եմ, որ նա իր ֆուտբոլիստներին կտանի դեպի լավ արդյունքների»,- Ռունիի խոսքերն է փոխանցում SkySports-ը:
























































