«Մանչեսթեր Յունայթեդն» աջակցել է թիմի նախկին մարզիչ Լուի վան Գալին, որի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
««Մանչեսթեր Յունայթեդում» յուրաքանչյուրն ամբողջ սրտով աջակցում է մեր նախկին մարզիչ Լուի վան Գալին քաղցկեղի դեմ այս պայքարում։ Քեզ ուժ ու քաջություն ենք ուղարկում»,- ասված է ՄՅՈՒ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Վան Գալը մանչեսթերյան ակումբը գլխավորել է 2014-2016 թվականներին։
























































