Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։
Խաղից հետո հյուրերի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտեցել է տրիբունային, մարզաշապիկը նվիրել երկրպագուներից մեկին, իսկ շորտը՝ մեկ այլ երկրպագուի, որից հետո գրեթե մերկ վազել է հանդերձարան:
Խորվաթ ֆուտբոլիստի արարքը զվարճացրել է «Կամպ Նոուում» ներկա երկրպագուներին:
























































