Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին, չնայած նրան, որ ոչ վաղ անցյալում հեռացվել էր խաղադաշտից, փոխվել է Իտալիա վերադառնալուց ի վեր:
Ֆուտբոլիստը « Կալյարիի» դեմ խաղում մրցակցի նկատմամբ կոպիտ խաղալու համար զգուշացվեց դեղին քարտով, որին հաջորդեց դժգոհությունը, ինչին ի պատասխան մրցավարը 2-րդ դեղին քարտով հեռացրեց Բալոտելիին.
«Այդ բառերը ակամայից հայտնվեցին իմ շուրթերին: Եթե ամեն բախման ահամար մրցավարն այդպես արձագանքի, ապա խաղավերջում դաշտում 2-3 խաղացող կմնա: Իտալիա վերադառնալուց հետո ոչ մեկի համար ես խնդիր չեմ առաջացրել, ես լրջորեն մարզվում եմ: Ենթարկվում եմ մարզչի որոշումներին, չնայած նրան, որ երբեմն խաղում եմ կիսապաշտպանի դիրքում»,-ասել է Բալոտելին: