Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը հանդես է գալիս «Բրենտֆորդում», կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», որի կազմում արդեն հանդես եկել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ձմռանն Էրիկսենը կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ՝ մինչև մրցաշրջանի ավարտը. սա նրա առաջին ակումբն է անցած ամառ սրտի կանգից հետո: «Չելսիի» դեմ խաղից հետո, որում դանիացին գոլի հեղինակ է դարձել , նրա ելույթներին սկսել են հետևել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: «Լոնդոնցիների կազմում նա հանդես է եկել 2013-ից 2020 թվականներին:
Նշվում է, որ դանիացու հետ պայմանագրի կնքմամբ հետաքրքրված է Անտոնիո Կոնտեն, որը նրա հետ աշխատել է «Ինտերում», իսկ այժմ գլխավորում է «Տոտենհեմը»:
























































