«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
30-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «մեղուների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը Պրեմիեր լիգայում չորս խաղ է անցկացրել՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստը հրավիրվում է նաև իր ազգային հավաքականի հանդիպումներին։
























































