Դավիդ Ժինոլան համեմատել է Հարի Քեյնի և Դիեգո Մարադոնայի խաղը.
«Թիմի նոր փլեյմեյքերը Հարի Քեյնն է։ Այժմ նա նման է Դիեգո Մարադոնային։ Երկար փոխանցումներ, կարճ փոխանցումներ, նա ունի այդ ամենը:
Իր կարգի խաղացողի համար բավարար չէ միայն լավագույն 4-ում լինելը։ Եթե նա ապագայում առաջարկներ ստանա այն ակումբներից, որոնք պայքարում և նվաճում են գավաթներ, ապա նա կարող է գնալ այդ ակումբ: Ձեր կարիերայի վերջում դուք նայում եք ձեր նվաճած տիտղոսների ցանկին:
Եթե նրանք հաղթեն մնացած բոլոր հանդիպումներում մինչև մրցաշրջանի ավարտը, ապա կհայտնվեն լավագույն 4-ում։ Իհարկե, դա կախված է «Արսենալից», «Չելսիից», այլ թիմերից, բայց նրանց ճակատագիրը նրանց ձեռքերում է»,- ասել է «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպանը Sky Sports-ին։
























































