«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոսել է Լոնդոնի «Արսենալի»՝ մրցաշարային հավակնությունների մասին.
«Հաջորդ մեկ կամ երկու ամիսը կենսական նշանակություն կունենան «Արսենալի» համար: Արդյունքը կտեսնենք մրցաշրջանի վերտջում, որքան էլ՝ նրանց հիմա չգովեն, եթե նրան առաջնությունը 5-րդ կամ 6-րդ տեղում ավարտեն, դա հիասթափություն կլինի «Արսենալի» համար: Չնայած բոլոր ծափահարություններին, սա կարևոր պահ է:
Մրցաշարային աղյուսակի կնայենք մրցաշրջանի վերջում, և եթե «Արսենալը» 6-րդ տեղը զբաղեցնի, ապա «Արսենալի» երկրպագուները կասեն, որ սա հիանալի նախագիծ է և նրանք դա աջակցում են: Սա ևս մեկ հիասթափություն կլինի»,- Քինի խոսքերն է փոխանցում SkySports-ը:
«Արսենալն» այս պահին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 54 միավորով:
























































