«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբում ի դեմս ֆրանսիացու՝ փոխարինող են տեսնում Տոնի Կրոսին և Լուկա Մոդրիչին: Հաղորդվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխությանը.:
Ն՛Գոլո Կանտեն 2016 թվականից է հանդս գալիս «Չելսիում», ուր տեղափոխվել է «Լեսթերից»: Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ի 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt -ը նրա տրանսֆերը 50 մլն եվրո է գնահատում:
























































