«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է թիմում պաշտպան Սեզար Ասպիլիկուետային պահելու իր ցանկությունը։ «Բարսելոնան» փորձում է ձեռք բերել իսպանացուն: Կատալոնյան ակումբը «Չելսիի» խաղացողին առաջարկում է երկու տարվա աշխատանքային պայմանագիր:
«Ասպիլիկուետան մեր ավագն է: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ նա հաջորդ մրցաշրջանում նույնպես լինի «Չելսիում»: Կարծում եմ՝ մենք նրա հետ համաձայնության գալու լավ հնարավորություններ ունենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում Ասպիլիկուետան Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում։
























































