ԱՊԼ-ի 31-րդ տուրում «Չելսին» 1-4 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բրենտֆորդից»։
Այդ հանդիպման վերաբերյալ իր տպավորությունների մասին է կիսվել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Հանդիպման մեկնարկում մենք դժվարություններ ունեցանք։ Պետք է նշեմ, որ միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո առաջին անգամ չէ, որ նման խնդրի ենք բախվում։
Որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում, մինչև վերգտնում ենք խաղի ռիթմը։ Չի հերիքում անհրաժեշտ էներգիան, որը մեր խաղը ուժեղ դարձնելու գլխավոր հանգամանքներից մեկն է։ Ես նման պատկեր չէի սպասում այս խաղից։
Մեր մրցակիցը ֆիզիկապես շատ լավ պատրաստված թիմ էր, բայց դժվար էր պատկերացնել, որ ամեն բան նման սցենարով կընթանա»,- նշել է գերմանացի մասնագետը։
























































