Ապրիլի 10-ին ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ հանդիպումը շատ կարևոր է լինելու չեմպիոնի տիտղոսի համար պայքարում։
Խաղից իր սպասելիքների մասին է խոսել մերսիսայդցիների գլխավոր մազրիչ Յուրգեն Կլոպը։
«Միակ հիանալի տարբերակը կլիներ այն, որ մենք «Մանչեսթեր Սիթիից» 20 միավոր ավելի ունենայինք, սակայն դա անհնար է։ Չեմպիոնության պայքարում մնալու համար պարտավոր ենք հաղթել մնացած բոլոր խաղերում, բայց դա շատ դժվար կլինի։
Հաջորդ խաղը ևս անչափ կարևոր է, չենք կարող խուսափել դրանից։ Անգամ այն խաղերում, որոնցում «Մանչեսթեր Սիթին» չի հաղթում, նրանց մակարդակը հիանալի է արտացոլվում»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































