ԱՊԼ 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բարնլիին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
5-րդ րոպեին հանդիման հաշիվը Ստեռլինգի փոխանցումից հետո բացեց Կևին դե Բրյույնեն, իսկ 20 րոպե անց կրկին Ստեռլինգի փոխանցումից հետո Գյունդողանը կրկնապատկեց հաշիվը։
Այս խաղից հետո «Սիթին» 73 միավորով առաջինն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարնլին» 21 միավորով՝ 19-րդը։
Մյուս խաղում «Չելսին» ընդունել էր «Բրենթֆորդին» և 1-4 հաշվով պարտություն կրեց։
48-րդ րոպեին Ռյուդիգերը բացեց հանդիպման հաշիվը, բայց հետո լոնդոնցիները 4 գոլ բաց թողեցին և ոչինչ չկարողացան անել։ Հյուրերի կազմում 54-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Էրիկսենը։
Այս խաղից հետո «Չելսին» 59 միավորով 3-րդն է, իսկ «Բրենթֆորդը» 33 միավորով՝ 14-րդը։
























































