Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Ուոթֆորդին» (2-0)։
22-րդ րոպեին «կարմիրների» հարձակվող Դիոգո Ժոտան բացեց խաղի հաշիվը։ Տանտերերի առավելությունը 89-րդ րոպեին կրկնապատկեց կիսապաշտպան Ֆաբինյոն՝ անվրեպ իրացնելով 11- մետրանոցը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը 72 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»:
«Մանչեսթեր Սիթին» ունի 70 միավոր ակտիվում և մեկ խաղ պակաս: «Ուոթֆորդը» 22 միավորով 18-րդն է:
























































