Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ԱԱ-2022-ի վիճակահանությունը։
Ֆրանսիացիները նույն խմբում կխաղան Դանիայի, Թունիսի, ինչպես նաև Պերուի հետ կամ Ավստրալիա-ԱՄԷ խաղի հաղթողի հետ։
«Մենք պետք է վերլուծենք այս ամենը հավասարակշռված։ Ես միշտ, այսպես թե այնպես, փորձում եմ խուսափել թերագնահատումից։ Իսկ եթե մենք մեծամիտ չլինենք, սա արդեն մեկ քայլ առաջ կլինի։
Դանիայի հետ ոչ բոլորն են ծանոթ, բայց նրանք վերջին Եվրոյի կիսաեզրափակչում են խաղացել և ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ տեղը: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Թունիսին և զգուշանում ենք նրանցից։ Վիճակահանությունը կարող էր ավելի լավ լինել մեզ համար, բայց կարող էր նաև ավելի վատ լինել։ Ես միշտ հանգիստ եմ մնում այս պարագայում, և դա լավ է»,- ասել է Դեշամը RMC-ին:
























































