Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
Անգլիան նույն խմբում է հայտնվել Իրանի և ԱՄՆ-ի հետ, քառյակում չորրորդը կլինի Ուկրաինան, Ուելսը կամ Շոտլանդիան։
«Վերջերս մենք խաղացել ենք ԱՄՆ-ի և Իրանի հետ։ Երրորդ մրցակիցն անհայտ է, բայց միգուցե սպասում ենք բրիտանական դերբիի։ Անգլիայի հավաքականը պետք է դուրս գա խմբից: Սա մեր առաջնային խնդիրն է, մենք հիմնվելու ենք դրա վրա։ Առաջին զամբյուղում լինելը ձեզ առավելություն է տալիս խուսափելու 6-7 մեծ թիմերից: Առաջին զամբյուղի թիմերից շատերը գոհ կլինեն վիճակահանությունից:
ԱՄՆ-ի հավաքականը հետաքրքիր մրցակից է. նրանք շատ լավ խաղացողներ ունեն: Մենք գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ, ուստի այս թիմը հատկապես ինտրիգային է»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
























































