«Չելսին» երկարաձգել է իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Նշվում է, որ պայմանագիրն ավտոմատ երկարացվել է մինչև 2023 թվական։ Խաղացողի պայմանագրում առկա էր կետ, որը որոշակի պայմանների դեպքում (անկացրած խաղերի քանակ) ավտոմատ երկարաձգում է այն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» ակտիվ բանակցություններ է վարում խաղացողին ձեռք բերելու ուղղությամբ։
























































