«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է ակումբի սեփականատերերին։
«Ես երբեք բացասական չեմ խոսել Գլեյզերների ընտանիքի մասին, քանի դեռ խաղում էի, որովհետև պատճառ չի եղել, ակումբը հաջողությունների էր հասնում։
Եվրոպայի Սուպերլիգայի հիմնումը շրջադարձային պահ դարձավ, այդ բոլոր սեփականատերերը լիարժեք ու բացարձակ ագահություն ու արհամարհանք ցուցաբերեցին անգլիական ֆուտբոլի հանդեպ։ Նրանք պատրաստ էին ոչնչացնել այն հանուն իրենց սեփական շահերի։
Գլեյզերները Սուպերլիգայի այդ դեպքից հետո հայտնեցին, որ ավելի շատ կշփվեն երկրպագուների հետ, որ պատրաստվում են որոշ փոփոխություններ անել։ Բայց ոչինչ չփոխվեց։
Կարծում եմ՝ ակումբի խնդիրները վերևից են գալիս։ Ֆերգյուսոնի ու Դևիդ Գիլի գնալուց հետո նրանք 10 տարի ունեին ապացուցելու, որ կարող են ղեկավարել ակումբը, և նրանք հակառակն ապացուցեցին»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































