Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» պաշտպանի հետ:
Մադրիդյան ակումբը ավարտին է հասցրել ուկրաինական ակումբի աջ պաշտպան Վինիսիուս Տոբիասի տրանսֆերի գործարքը, հայտնում է As-ը։
Մադրիդի «Ռեալը» բրազիլացուն վարձակալել է երկու մրցաշրջանով՝ 18 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։ Սկզբում 18-ամյա խաղացողը հանդես կգա «սերուցքայինների» երկրորդ թիմում։
Վինիսիուսը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Շախտյորի» կազմում։ Մադրիդի «Ռեալը» նրա հետ պայմանագիր կկնքի ՖԻՖԱ-ի որոշման շնորհիվ, որը կասեցնում է ֆուտբոլիստների պայմանագրերը ռուսական և ուկրաինական ակումբների հետ։