ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը Լիոնել Մեսսիին կոչ է արել ամռանը հեռանալ ակումբից։
«Արդյո՞ք Արգենտինայի հավաքականում անցկացրած 10 օրը կբարելավի իրավիճակը, կօգնի՞ նրան ավելի լավ ավարտել մրցաշրջանը ՊՍԺ-ի հետ: Ես խիստ կասկածում եմ:
ՊՍԺ-ի հետ սիրո պատմություն երբեք չի եղել. Սա պետք է ավարտվի հունիսին։ Բոլորի համար ավելի լավ կլինի»,- ասել է փարիզեցիների նախկին խաղացողը RMC Sport-ին։
34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: