Մեծ Սաղավարտի մրցումների եռակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի թենիսիստուհի Էշլի Բարտին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նա 25 տարեկան է։ Այս պահին Բարտին Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում․
«Շատ վաղ տարիքից եմ զբաղվում թենիսով։ Արդեն իսկ երկար դադար վերցրել եմ 18 տարեկանում․ այն ժամանակ ես պարզապես ցանկանում էին ապրել սովորական դեռահասական կյանքով ու վայելել սովորական, նորմալ կյանքը։ Հիմա թենիսն իրականացրել է իմ բոլոր երազանքները, դեռ մի բան էլ ավելի, բայց հիմա կարծում եմ՝ իսկական ժամանակն է ռակետները մի կողմ թողելու և այլ նպատակների հասնելու համար»,- Բարտիի խոսքերն է փոխանցում WTA Tennis-ը։
2019 թվականին Բարտին հաղթել է «Ռոլան Գարոսում», 2021 թվականին՝ Ուիմբլդոնում, 2022 թվականին՝ Ավստրալիայի Բաց առաջնությունում։ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում Էշլիի լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչ դուրս գալը 2018 և 2019 թվականներին։