«Ռոմայի» հարձակվող Թամմի Աբրահամին «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադարձնել Պրեմիեր լիգա, հայտնում է Il Messaggero-ն։
Մանկունիացիները տպավորված են հռոմեացիների կազմում Չելսիի նախկին հարձակվողի խաղով, ուստի նրան համարում են Կրիշտիանու Ռոնալդուի հիանալի փոխարինող:
Այնուամենայնիվ, հռոմյան ակումբը կարող է չցանկանալ բաց թողնել հարձակվողին, որի հետ պայմանագիր է կնքել անցյալ ամառ: