Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Քյոլն»-«Բորուսիա Դորտմունդ» (1-1) խաղում զավեշտալի դեպք է տեղի ունեցել։
Խաղային դրվագներից մեկում «Քյոլնի» պաշտպանը կոպիտ է խաղացել «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի նկատմամբ։
Արդյունքում Բելինգհեմի խաղակոշիկներն ընկել են։ Երբ խաղացողը վերցրել է այն, պարզ երևացել է, որ խաղակոշիկը պատռված է։
18-ամյա մարզիկը մրցավարին ցույց է տվել խաղակոշիկները, որից հետո վազել է խաղադաշտից դուրս ու նոր խաղակոշիկներ հագել։