«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մեկնաբանել է «Չելսիի» հաղթանակը (2-0) Անգլիայի Գավաթի «Միդլսբրոյի» դեմ 1/4 եզրափակչում։
«Այս խաղում մեզ այնքան էլ շատ երկրպագու չէր աջակցում, բայց ես զգացի, որ մենք թույլ տվեցինք մեր խաղը խոսի մեր փոխարեն։ Լավ խաղ անցկացրեցինք, և դա մեր գլխավոր նպատակն էր։ «Չելսին» հաղթողի մենթալիտետ ունի։ Մենք ուզում են հաղթել ցանկացած մրցաշարում, ցանկացած խաղում։
Դժվար ժամանակներ են, բայց մենք կենտրոնացած ենք խաղի վրա։ Ուզում ենք Անգլիայի չեմպիոն դառնալ, դրա համար ուղղակի պետք է շարունակել լավ անել մեր աշխատանքը։ Մենք տրամադրված ենք պայքարել»,- Մաունթի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































