Թոմաս Տուխելն ասել է, թե ինչ է ակնկալում «Չելսիի» նոր սեփականատերերից։ Մարտի սկզբին Ռոման Աբրամովիչը հայտարարեց լոնդոնյան ակումբի առաջիկա վաճառքի մասին։
Գործարքը գնահատվում է մոտ 2-3 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
«Եթե ինչ-որ մեկը նման գումարով ակումբ գնի, դա նրա համար ամենաբարձր մակարդակի մարտահրավեր կլինի: Այսպիսով, նա դա կանի հանուն գավաթների, հանուն հաղթանակների և լավագույնը լինելու ցանկության։
Այս դեպքում խոսքը նախագիծը զարգացնելու կամ ակումբի շնորհիվ գումար վաստակելու մասին չէ»,- մեջբերում է Տուխելին The Guardian-ը: