Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Լիդսը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։
Նախ Ջոնի Կաստրոն առաջ մղեց «Վուլվերհեմփթոնին» հաշվի մեջ, իսկ Ֆրանցիսկո Տրինկաուն առաջին խաղակեսի վերջնամասում կրկրնապատկեց տանտերերի առավելությունը:
Երկրորդ խաղակեսը սկսվեց տանտերերի կազմում հեռացմամբ. կարմիր քարտ ստացավ Ռաուլ Խիմենեսը։ 10 րոպե անց Ջեք Հարիսոնը մեկ գնդակ հետ բերեց, իսկ մի քանի րոպե անց Ռոդրիգոն հավասարեցրեց հաշիվը։ Խաղավերջում հյուրերին հաղթանակը բերեց Լյուկ Այլինգի դիպուկ հարվածը։
«Լիդսը» 29 միավորով 16-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վուլվզը» 46 միավորով 8-րդն է: