«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը ցանկանում է մնալ ակումբում, նույնիսկ եթե մանկունիանցիները մրցաշրջանի ավարտից հետո չհայտնվեն Չեմպիոնների լիգայում։ Միևնույն ժամանակ, պորտուգալացու նկատմամբ պահանջարկ չկա Եվրոպայի թոփ-ակումբների շարքում, քանի որ քչերն են կարողանում բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները։
Ռոնալդուն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 29 խաղում վաստակել է 50 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։