Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները.
Մրցաշարի այս փուլում «Չելսին» կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։
«Բարդ մրցակից է։ Չկա ավելի դժվար խնդիր, քան խաղալ լեփ-լեցուն «Սանտիագո Բերնաբեուում»: Մենք շատ ոգևորված ենք առաջիկա խաղի հետ կապված։
Ֆուտբոլը երկրպագուների համար է, ուստի հուսով եմ՝ մենք կարող ենք լուծում գտնել երկրպագուների՝ խաղին ներկա լինելու համար»,- ասել է լոնդոնյան ակումբի մարզիչը Goal-ի հետ հարցազրույցում։