Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Գալաթասարային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
28-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, իսկ 37-րդ րոպեին Տոռեսի փոխանցումից հետո Պեդրին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո Օբամեյանգը առաջ մղեց կատալոնացիներին։
Խաղի մնացած հատվածում գոլեր այլևս չարձանագրվեցին, և ընդհանուր դիմակայության 2-1 հաշվով «Բարսելոնան» կխաղա քառորդ եզրափակչում։
Եվրոպա Լիգայի միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները (մուգ տառերով նշված թիմերը կխաղան 1/4-ում)
«Բայեր»- «Ատալանտա»՝ 0-1 (առաջին խաղը՝ 2-3)
«Ցրվենա Զվեզդա»- «Ռենջերս»՝ 2-1 (առաջին խաղը՝ 0-3)
«Մոնակո»- «Բրագա»՝ 1-1 (առաջին խաղը՝ 0-2)
Կոնֆերենցիաների Լիգայի միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները (մուգ տառերով նշված թիմերը կխաղան 1/4-ում)
«Բազել»-«Մարսել»՝ 1-2 (առաջին խաղը՝ 1-2)
«Կոպենհագեն»-ՊՍՎ՝ 0-4 (առաջին խաղը՝ 4-4)
«Ռեն»-«Լեսթեր»՝ 2-1 (առաջին խաղը՝ 0-2)