«Բենֆիկայի» դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» դիտակետում։
Ակումբն այս դարպասապահին դիտարկում է որպես Յան Օբլակին արժանի փոխարինող, եթե նա հեռանա ակումբից։ Սլովենացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլ Յունայթեդը»:
Ինքը՝ Օբլակը, շատ է հետաքրքրված իր ուժերը Պրեմիեր լիգայում փորձելով: Իսկ «Նյուքասլում» արդեն խաղում է նրա նախկին թիմակից Կիրան Տրիպյեն։
Ընթացիկ մրցաշրջանում Վլախոդիմոսը 39 հանդիպումներից 15-ում անառիկ է պահել դարպասը։