«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է մրցավարներին այն բանի համար, որ նրանք չեն արձանագրել «Արսենալի» հետ խաղում Սադիո Մանեի նկատմամբ կանոնների խախտումները։
«Ինձ ուղղակի զզվեցրել է այն, որ դուք հեռացնում եք խաղացողին, իսկ նրանք կարող էին անել ամեն ինչ, ինչ ուզում էին, ամեն ինչ։ Նրանք կանոնները խախտեցին նրա նկատմամբ, իսկ նա ոչ։ Ահա ինչի մասին էի խոսում։ Դա խաղի հետ ոչ մի կապ չունի։ Գաղափար չունեմ։ Գուցե, ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչու Սադիոն տուգանային հարվածներ չի ստանում։
Ինձնից լավ նրան ոչ մեկ չի ճանաչում։ Գուցե, եթե նա կանոնները մի անգամ խախտել է, ապա դա բացահայտ ֆոլ չի եղել։ Իրական ֆոլերի համար նա տուգանայինի իրավունք չի ստանում, ու դա ինձ դուր չի գալիս»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։