«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովաբանել է «կապույտների» ավագ Սեզար Ասպիլիկուետային։
Բրիտանական մամուլի վերջին շրջանում հայտնում է, որ սա Ասպիլիկուետայի վերջին մրցաշրջանն է որպես Չելսիի խաղացող:
«Ասպիլիկուետան պետք է այս ակումբին: Նա արդեն «Չելսիի» լեգենդ է, նա միանշանակ լեգենդ է: Սեզար Ասպիլիկուետան կատարյալ օրինակ է, հիանալի օրինակ: Նա իսկական առաջնորդ է։ Նա ցույց է տալիս մնացած խաղացողներին, թե ինչպես պետք է լինել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմաոն:
Ասպիլիկուետան լոնդոնյան ակումբում է 2012 թվականից։