Երևանի ավագանին օրերս կայացած հերթական նիստում հաստատել է, որ ընթացիկ՝ 2022թ. տարում, վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի 20 նոր խաղադաշտ և թենիսի 2 կորտ՝ Շենգավիթ վարչական շրջանում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Այս ծրագրերի համար համայնքային բյուջեից, համապատասխանաբար, կհատկացվի հավելյալ 140 և 61 մլն. դրամ:
























































