ՄՅՈՒ-ի ավագ Հարի Մագուայերը մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե թիմի հանդերձարանում տարաձայնություններ կան։
«ՄՅՈՒ-ի հանդերձարանում ոչ մի խնդիր չկա։ Երբ խաղում ես այս ակումբում, ԶԼՄ-ների ուշադրությունը միշտ քեզ վրա է։ Դա արդյունքի հետ ոչ մի կապ չունի։
Մենք որպես թիմ կարող ենք ավելին անել։ Մենք պետք է ավելին անենք։ Մենք պարտք ունենք ակումբի առաջ, երկրպագուների առաջ։
Մենք՝ խաղացողներս պիտի մեզ նայենք։ Տղաներն «Ատլետիկոյի» դեմ խաղում ամեն ինչ տվեցին, բայց վերջում դա բավական չեղավ։ Այս մրցաշրջանում մենք բավականաչափ լավը չէինք»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։