Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության VBet Ա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում մրցել են ԲԿՄԱ-ն և «Արցախ»-ը։
«Արցախ»-ն անհաջող է հանդես եկել առաջին քառորդում, ինչի արդյունքում ԲԿՄԱ-ն 17 միավորի առավելություն է ստացել` 26-9։ Երկրորդ քառորդում «Արցախը» փորձել է կրճատել հաշվի մեծ տարբերությունը, բայց ապարդյուն` ԲԿՄԱ 45-29 «Արցախ»։ Երրորդ և չորրորդ քառորդներում հաշվի մեջ զգալի փոփոխություններ չեն եղել և մեկնարկում ստացած առավելությունն օգնել է ԲԿՄԱ-ին հաղթել ` 90-70:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` MVP ճանաչվել է ԲԿՄԱ-ից Դենզել Մենասն, ով վաստակած 39 միավորով, 16 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին, կատարել 11 արդյունավետ փոխանցում։
Երկու թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16֊ին։ Ընդհանուր հաշվում այժմ առաջատարը ԲԿՄԱ-ն է 2-1։