Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդի մասին, որը խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել։
«Գլուխ եմ խոնարհում նրա խփած 807 գոլերի առաջ։ Բայց Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողների թվում չէ։ Ե՞ս։ Ես նույնպես նրանց թվում չեմ։
Կրիշտիանու Ռոնալդուն՝ ինչպես Ինձագին ու Տրեզեգեն։ Նրանք հիանալի խաղացողներ էին, բայց եկեք բաց խոսենք․ դա ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ ֆուտբոլ խաղալը։ Զիդանն ու Ինյեստան հանճարներ են, որոնք պատմության մեջ են մտել»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում A Bola-ն։
























































