Երկուշաբթի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (0:0)։
Առաջնության առաջին շրջանում «արծիվները» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել էին «քաղաքաբնակներին»։
Այսպիսով, «Քրիսթալ Փելասը» դարձավ երկրորդ թիմը, որին «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ չի կարողացել գոլ խփել Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում։
Պատրիկ Վիեյրայի սաները կրկնել են «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշը 2020/21 մրցաշրջանում։
























































