Ռալֆ Ռանգնիկը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի խաղամակարդակը․
«Իհարկե, նա կարևոր խաղացող է: Հաշվի առնելով նրա հեղինակությունը և խաղալու ունակությունը՝ նա, անշուշտ, ազդեցություն ունի թիմի վրա:
Բայց թիմում կան այլ խաղացողներ, ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն, ովքեր պետք է աշխատեն, ովքեր կարող են լինել առաջատար։
Նման խաղով, ինչպես «Տոտենհեմի» դեմ, Ռոնալդուն կարող է առաջատար լինել։ Ես դա նրան ասում եմ ակումբ գալուց ի վեր: Նման խաղով նա կարող է լինել թիմի շարժիչներից մեկը»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչին Sky Sports-ը:
























































