«Չելսիի» տեխնիկական տնօրեն Պետր Չեխը հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա ավարտել մրցաշրջանը։
Անգլիայի Պրեմիեր լիգան որակազրկել է ռուս գործարար և «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին, ով պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին։ Սառեցվել են ակումբի բանկային հաշիվները։
«Ակումբում իրավիճակը բարդ է, քանի որ կան շատ հարցեր և քիչ պատասխաններ: Մենք մտադիր ենք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մենք կարող ենք վերահսկել: Թերևս այն ամենը, ինչ մենք կարող ենք վերահսկել, թիմն է: Իհարկե, մենք կցանկանայինք պահպանել ակումբի ամբողջականությունը։
Պետք է խոստովանենք, որ պետք է օր օրի աշխատել, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից։ Բանակցությունները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ կարող ենք ավարտել մրցաշրջանը»,- Չեխի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» մարտի 16-ին կհյուրընկալվի «Լիլին»։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 2-0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիլի» հաղթանակը գնահատում է 4,30 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 1,90։