«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վստահեցրել է, որ չնայած ակումբի առջև առկա դժվարություններին, նա կշարունակի աշխատել թիմում առնվազն մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։
«Կասկած չկա, որ ես կմնամ «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Օրեցօր առաջ կշարժվենք, քանի որ իրավիճակը կարող է փոխվել։
Ակումբը վաճառվում է, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի։ Օրեցօր առաջ շարժվելը՝ դա մեր ճանապարհն է»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը:
ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» մարտի 16-ին կհյուրընկալվի «Լիլին»։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 2-0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիլի» հաղթանակը գնահատում է 4,30 գործակցով, ոչ-ոքին՝ 3,75, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 1,90։