«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Չեմպիոնների լիգայում իր թիմի առաջադրանքների մասին: Կյելինին ընդգծել է, որ ցանկանում է հաղթել ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» մրցում է «Վիլյառեալի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։
«Յուվենտուսը» ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան, ես երբեք չեմ հաղթել այս առաջնությունում. Մենք բազմիցս մոտ ենք եղել հաղթանակին, բայց երբեք չենք նվաճել գավաթը։
Վերջին տարիներին մենք դուրս մնացինք «Այաքսից», «Պորտուից» և «Լիոնից»։ Դա հիասթափեցնող է, բայց մենք այժմ հնարավորինս վճռական ենք տրամադրված»,- մեջբերում է Կյելինիին The Times-ը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ «Վիլյառեալի» հաղթանակը՝ 4,60։