Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն խոստովանել է, որ երազում է Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին։
«Աշխարհի առաջնությունում հաղթելն իմ նոր երազանքն է։ Ես ուզում եմ հավատալ ամենաանհավանական գաղափարների իրականացմանը, և Սենեգալի հետ Աշխարհի առաջնությունում հաղթելը դրանցից մեկն է։
Եթե մենք հասնենք դրան, ապա, իհարկե, ես կհասնեմ այն խաղացողների մակարդակին, ովքեր ամեն տարի պայքարում են «Ոսկե գնդակի» համար»,- մեջբերում է Մանեին L`Equipe-ը։
Մանեն այս տարի Սենեգալի հավաքականի կազմում նվաճեց Աֆրիկայի գավաթը։