Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
Մերսիսայդյան ակումբում գոլի հեղինակ դարձան Լուիս Դիասը և Մոհամեդ Սալահը։ Յուրգեն Կլոպի սաները վաստակեցին 66 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։ «Բրայթոնը» 33 միավորով 13-րդ տեղում է։