«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած ամիս Մատիպը Պրեմիեր լիգայում 4 հանդիպում է անցկացրել (բոլորը հաղթական), խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Մրցանակին հավակնել են նաև «Բարնլիի» պաշտպան Բեն Մին, «Նյուքասլի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը, ինչպես նաև հարձակվողներ Չե Ադամսը «Սաութհեմփթոնից», Հարի Քեյնը «Տոտենհեմից» և Վիլֆրիդ Զահան «Քրիսթալ Փելասից»:
Joel Matip ❤
The @PremierLeague Player of the Month for February 👏 pic.twitter.com/HOaYOkahQp
— Liverpool FC (@LFC) March 11, 2022