Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է ապագայում քննարկել «Չելսի» ակումբի վաճառքը թույլ տալու արտոնագիր տրամադրելու հարցը, սակայն պայմանով, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը չստանա եկամուտը, հայտնում է BBC-ն։
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, իսկ նրա ակտիվները սառեցվել են։
«Չելսին» լիցենզիա է ստացել միայն ֆուտբոլային գործունեության համար, որը նախատեսում է հանդիպումների անցկացում և ֆուտբոլիստների ու աշխատակիցների աշխատավարձերի վճարում։ Լոնդոնցիներին արգելված է տոմսեր և այլ պարագաներ վաճառել։ Բացի այդ, «Չելսին» չի կարող ծախսել ավելի քան 20 հազար ֆունտ ստերլինգ արտագնա հանդիպումների վրա:
Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է լոնդոնյան ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։