«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ֆոնին լոնդոնյան թիմը հատուկ թույլտվություն է ստացել ֆուտբոլային գործունեությունը շարունակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ակումբը կկարողանա խաղեր անցկացնել ու վճարել ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերը, սակայն «Չելսիի» վրա արգելք է դրվել տոմսեր և ատրինուտիկա վաճառելու մասով: Խաղերին կկարողանան այցելել միայն նրանք, ովքեր արդեն իսկ աբոնեմենտ են գնել:
Պաշտոնական տեղեկություն չկա, թե որքան աբոնեմենտ է վաճառել «Չելսին», սակայն Birmingham Mail-ի՝ 2020 թվականին արված հետազոտության արդյունքում, պարզ է դարձել, որ լոնդոնյան թիմը իր՝ 41,837 հանդիսական տեղավորող մարզադաշտում սպառել է 28 հազար աբոնեմենտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբրամովիչը վաճառքի է հանել «Չելսին» և մտադիր է լոնդոնյան ակումբի դիմաց 4,8 մլրդ եվրո ստանա, սակայն հիմա Բրիտանիայում նրա բոլոր հաշիվները սառեցվել են:
























































