Մարկուս Ռեշֆորդը կարող է կորցնել իր տեղը Անգլիայի հավաքականի կազմում։ Թիմը մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի, և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը, ամենայն հավանականությամբ, չի հրավիրվի հավաքական։
Այս մրցաշրջանում հարձակվողը կայուն տեղ չունի ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում։ Վերջին 11 խաղերում նա առաջին րոպեներից միայն երկու անգամ է խաղադաշտ մտել։
Ըստ ESPN-ի՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր տեսակետը՝ հրավիրելու միայն այն խաղացողներին, ովքեր կանոնավոր պրակտիկա ունեն իրենց ակումբներում:
Եթե Ռեշֆորդը չվերադառնա հավաքական հունիսին և սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին, ապա չի մասնակցի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ին։
























































