«Ասթոն Վիլան» ցանկանում է թիմում պահել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
Բրազիլացուն բիրմինգհեմյան ակումբը վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը՝ 40 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
Գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է, որ 29-ամյա կիսապաշտպանը մնա մշտական հիմունքներով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ որոշում չի կայացնի մինչև մայիս։ «Բարսան» մտադիր է ամռանը վաճառել խաղացողին։
























































